«Իրատես». «Ելք»-ն անգամ չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «թավշյա հեղափոխության» առաջարկը

«Իրատես»-ը հրապարակել է հարցազրույց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

-Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր դաշտի լայն կոնսոլիդացիայի կողմնակից է, «Ելքը» ինչ-որ պահի կմիանա՞ «հեղափոխականներին»։

– Դրա համար եմ ասում, որ նախ պետք է հասկանալ, թե այդ հեղափոխություն ասվածն ինչ գործողություններ է ենթադրում։ Գաղափարը կարող է նույնը լինել, բայց գործողությունները՝ տարբեր։ Արդյոք կա՞ պատկերացում, թե ինչ կարգի, ձևի հեղափոխություն է լինելու, քայլերի ինչպիսի հաջորդականություն է նախատեսվում։ Կա՞ գործողությունների պլան, ի վերջո։ Օդում միանալ «թավշյա հեղափոխությունը» ինձ համար նույնն է, թե գոյություն չունեցող երևույթին միանալ։ Պետք է միանալ գործողությունների պլանին։

– «Ժառանգության» ղեկավարի հայտարարած «թավշյա հեղափոխությունը» չունի՞ հստակ ռազմավարություն։

– Եթե կա ռազմավարություն, ես անտեղյակ եմ, կամ գուցե այդպիսի բան ընդհանրապես չկա, որևէ մեկին այն չի ներկայացվել։ Այդ հարցը մենք անգամ չենք քննարկել, քանի որ բովանդակային առաջարկ, ըստ էության, չկա։

– Ի՞նչ եք կարծում ինչո՞ւ մեզանում տարբեր որակավորումներով հեղափոխությունները չեն կայանում։

-Իրատեսության խնդիր կա։ Պիտի հաշվի առնել քսանհինգ տարվա փորձը, ինչ է այն մեզ հուշում։ Հուսամ՝ մեր ընդդիմադիր գործընկերները հաշվի են նստում այս իրողությունների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում