«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի նախագահի հավանական թեկնածուն Տիգրան Մուկուչյանն է

«Ժողովուրդ»-ը գրել է. «Նախորդ տարի, երբ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակվեց Վազգեն Ռշտունին, լուրեր կային, որ նա կլինի ՀՀ Վճռաբեկ դատարանի հավերժ նախագահ Արման Մկրտումյանին փոխարինողը, քանի որ 2018-ի ապրիլին Մկրտումյանը կազատվի պաշտոնից: Այդ առաքելությամբ վերաքննիչ գործուղված Ռշտունին իրեն արտոնյալ է զգում և բոլոր այն դատավորները, որոնք թիրախավորված են նրա կողմից, դատավճիռ կայացնելուց հետո սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի: Եթե եղավ, վերաքննիչը կբեկանի: Բայց Ռշտունու հաղթարշավին խանգարում է ՀՀ Սահմանադրության 165-րդ հոդվածը, որը սահմանում է՝ 40 տարի լրացած անձը կարող է ՎԴ նախագահ դառնալ: Ռշտունին մյուս տարի 38 կդառնա»:

Թերթին լուրեր են հասել, որ ՎԴ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն նախկին դատավոր, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է:

«Ես նմանատիպ հարցով մեկնաբանություն չունեմ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Մուկուչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում