Լավրովը եւ Թիլերսոնը քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ ամփոփելով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքները:

«Հունիսի 29-ին ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Քննարկվել են ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: :

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը սպասվում է «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ը տեղի է ունենալու Համբուրգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում