BBC-ի թղթակիցն արտաքսվել է Թուրքիայից

Բրիտանական հեղինակավոր BBC-ի թղթակից Ջիյար Գոլն արտաքսվել է Թուրքիայից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Գոլը ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին նա գրառում էր կատարել թվիթերյան միկրոբլոգում: 5 ժամ տևած ձերբակալությունից հետո լրագրողը երկրից արտաքսվել էր:

Թե որն է եղել երկրից արտաքսման պատճառը, հայտնի չէ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում