Փարիզում հայազգի տղամարդը փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց. ֆրանսիական ԶԼՄ-ներ

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց: Фրանսիական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ տղամարդն ազգությամբ հայ է:

BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ասել է, որ այդպիսով ցանկացել է վրեժ լուծել Փարիզում իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների համար:

Le Parisien-ը գրում է, որ տղամարդը հարձակման ժամանակ ալկոհոլի կամ դեղամիջոցների ազդեցության տակ չի եղել:

Անունուն աղբյուրը Le Parisien-ին հայտնել է, որ ձերբակալման պահին տղամարդը շատ ոգևորված է եղել ու ասել է, որ չի սիրում ջիհադիստներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում