Գերմանիայի ներքին գործերի նախարարը ճիշտ է համարել երկրում Էրդողանի ելույթն արգելելը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն բացարձակ ճշմարիտ է համարել որոշումը, որով արգելվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,– ասել է նախարարը: Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում