Դավիթ Տոնոյանն այս պահին ոստիկանության և ԱԻ նախարարության միավորման անհրաժեշտություն չի տեսնում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը իր ղեկավարած նախարարության և ոստիկանության միավորման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության միավորման վերաբերյալ, ընդգծեց, որ օրակարգում նման հարց դրված չէ: «Ես այս պահին միավորման անհրաժեշտություն չեմ տեսնում: Օրակարգում էլ նման հարց չկա դրված»,- «նշեց նախարարը:

Հարցին՝ նման միավորումը հնարավոր համարո՞ւմ է, նախարարը կարճ պատասխանեց. «Լիովին»: Կան համատեղ գործելու միջազգային օրինակներ, սակայն ներքին գործերի նախարարությունն այդ պարագայում գործում է ոչ թե Խորհրդային Միության նման, երբ ներքին գործերի նախարարությունը լուծում էր միայն ոստիկանական խնդիրներ: Կան օրինակներ, բայց արդյոք սա կիրառելի՞ է Հայաստանում, ես հիմա չեմ կարող ասել»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով ԱԻ երջանկահիշատակ նախարար Արմեն Երիցյանի կադրերից ազատվելու մասին շրջանառվող լուրերին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ դրանք ընդամենը շահարկումներ են՝ լրատվամիջոցներին կոչ անելով չարձագանքել այդպիսի շահարկումներին: Նախարարի խոսքով՝ շատ աշխատակիցներ ազատվել են սեփական դիմումի համաձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում