Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում 4 ամբաստանյալներ հեռացվել են նիստերի դահլիճից

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 30-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց ` նրանց 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելով, քանզի վերջիններս դատավորի մտնելու ժամանակ ոտքի չեն կանգնել:

Դատական նիստերի դահլիճում չէր Գևորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատարանը արձանագրեց, որ պաշտպանը առանց նախազգուշացնելու լքել է նիստերի դահլիճը: Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց ընդմիջում և գնաց խորհրդակցական սենյակ` Տիգրան Եգորյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Գևորգ Սաֆարյանի ու Հրայր Թոփչյանի նկատմամբ նույնպես կիրառվել էր դատական սանկցիա ` 10 ժամով նիստերի դահլիճից հեռացվելով, քանզի նրանք նույնպես դատավորի մտնելու ժամանակ ոտքի չէին կանգնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում