Արցախում ծնուդներն աճել են, ամուսնալուծությունները` նվազել

Արցախի Հանրապետությունում 2017 թվականի մայիսին գրանցվել է 191 ծնունդ և 125 մահ, բնակչության բնական աճը կազմել է 66 մարդ: 2017 թվականի մայիսին Արցախի Հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 53, ամուսնալուծությունների թիվը` 13:

Հատկանշական է, որ մայիսին ապրիլին համեմատ Արցախում ծնունդների թիվն ավելացել է 8-ով, իսկ ամուսնալուծությունների թիվը նվազել է 5-ով: Սակայն բնական աճը մայիսին նվազել է 20-ով: Դրա մասին են վկայում հետևյալ թվերը. 2017թ. ապրիլին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 183 ծնունդ և 97 մահ, բնակչության բնական աճը կազմել է 86 մարդ: 2017թ. ապրիլին Արցախում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 76, ամուսնալուծությունների թիվը` 18:

Հետևեք մեզ նաև Telegram-ում