«Հրապարակ». Գեղարքունիքի նախկին մարզպետի որդու պաշտոնն իջեցրել են

«Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչու­թյան պետի տեղակալ նշանակ­ված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են: Նա ԱԺ փոխնա­խագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ: Այժմ էլ այդ պաշտոնից տեղա­փոխել են միջին և խոշոր հարկ վճարողների տեսչություն և նշանակել բանկերի բաժնի պե­տի տեղակալ: Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնու­թյան առաջարկ էր արել, և նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում