Ժամկետային զինծառայությունից կեղծ հիմքերով ազատվելու դեպքերի առթիվ հարուցված գործով կալանավորվել է 4 անձ

ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից կեղծ հիմքերով, կաշառքով ազատվելու, տարկետում ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 4 անձ:

Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ սկզբում կալանավորված է եղել 3 անձ, իսկ այսօր նաև կաշառատվության միջնորդը:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է զորակոչի տարիքի հասած երկու անձի՝ առողջական վիճակների վերաբերյալ կեղծ հիմքերով, համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով տարեկետում տրամադրելու հարցում օժանդակած անձի ինքնությունը, ում հունիսի 30-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նշենք, որ ավելի վաղ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի:

Tert.am-ի տեղեկություններով՝ նրանց մեջ են նաև կաշառատուները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում