Չելյաբինսկի մարզի լճում զոհվածների թիվը հասել է վեցի

Չելյաբինսի մարզի լճում վեց մարդ է զոհվել այն բանից հետո, երբ շրջվել է նավակը: Հուլիսի 3-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հաղորդվել էր չորս չորս զոհվածների մասին:

«Մեր տվյալներով՝ վեց խեղդվածներին եւ մեկ հոգու տակավին փնտրում են»,– հայտնել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ չորս երեխաներով եւ մեկ չափահասով մակույկը , որը հուլիսի 2-ի երեկոյան շրջվել է Չելյաբինսկի մարզի Մաքսիմ ջրամբարում, եղել է գերբեռնված: ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ջրամբարի խորությունը 1,5-ից մինչեւ 6 մետր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում