ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին:

Կարմիր խաչի երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին ասաց, որ այցելությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի եւ Ադրբեջանին սահմանին հայկական ԶՈՒ զինծառայողի, իբր, գերի ընկնելու մասին։ Ավելի ուշ գերատեսչությունը տարածել էր տղամարդու հարցաքննության տեսագրությունը, որտեղ տղամարդը թուրքական նմուշի զրահաբաճկոնով էր։ Տղամարդը հայտարարել է, թե ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է, սակայն այդ գյուղում նման անուն-ազգանունով մարդ երբեք չի բնակվել։ Պարզվել է՝ նա բնակվել է Վանաձորում։ Մանկատանը մեծացած Զավեն Կարապետյանը հոգեկան խնդիրներ ունի։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ծանոթները նրա մասին տեղեկություն չեն ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում