Ֆրանսիայում անհայտ անձինք կրակել են մզկիթից դուրս եկող մարդկանց վրա

Անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում գտնվող մզկիթի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ հարձակում գործած երկու անձինք, ովքեր ունեցել են հրացան և ատրճանակ, դեպքի վայր են եկել ավտոմեքենայով և սկսել են կրակել այն մարդկանց վրա, ովքեր դուրս էին գալիս մզկիթից:

Կրակի հետևանքով տուժել է առնվազն յոթ մարդ, այդ թվում և յոթնամյա երեխա: Հարձակվողները կարողացել են փախչել դեպքի վայրից:

Ոստիկանությունը կատարվածն իբրև ահաբեկչություն չի դիտարկում: Ենթադրվում է, որ հարձակման պատճառը կարող է լինել երիտասարդների միջև ինչ-որ վիճաբանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում