Էրդողանը Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ հայտարարված իր թիկնազորի անդամների հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Վաշինգտոնում իր թիկնազորի սկսած ծածկռտուքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ»-ը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային գրասենյակների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից: Նա նշել է, որ Թրամփի հետ զրույցի ընթացքում օրակարգում եղել է նաև այդ երկրում հետախուզման մեջ հայտարարված իր թիկնազորի անդամների հարցը: Թուրքիայի նախագահը ցանկացել է Թրամփի միջամտությունն այս հարցում: Վերջինս էլ Էրդողանին հավաստիացրել է, որ անձամբ կզբաղվի այդ հարցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում