Ինդոնեզիայում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ մարդ է մահացել

Ինդոնեզիայում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ութ մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղղաթիռն ուղևորվում էր Յավա կղզի՝ հրաբխի ժայթքումից հետո տարհանելու տեղի բնակչությանը:

Հրաբխի ժայթքումը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին: Դրա հետևանքով տուժել էր առնվազն տասը զբոսաշրջիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում