Մերկելը պլանավորում է Համբուրգում Թրամփի հետ բանակցություններ վարել G20-ի գագաթնաժողովից առաջ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հուլիսի 6-ին բանակցություններ վարել Համբուրգում: Հուլիսի 3-ին այս մասին հաղորդել է Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորումը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ղեկավարները մտադիր են քննարկել ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման մոտեցումները եւ միգրացիոն հոսքերի կրճատման միջոցները:

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7–8-ը Համբուրգում: Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հայտնել է, որ Մերկելի համար պլանավորված են մի շարք երկկողմ կոնսուլտացիաներ: Սակայն նա չի ճշտել, թե կանցլերն ում հետ Է պլանավորում վարել բանակցություններ՝ վկայակոչելով, որ որոշ հանդիպումներ տակավին գտնվում են համաձայնեցման փուլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում