Էրդողանը խոսել է ավիակիր ռազմանավ ստեղծելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ավիակիր ռազմանավ կառուցելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Մասնակցելով թուրքական արտադրության հետախուզական չորրորդ ռազմանավի՝ կորվետի՝ ծով իջեցնելու արարողությանը՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ռազմանավեր նախագծող ու կառուցող 10 երկրների շարքում է: «Տա Աստված, ավիակիր նավ էլ ենք կառուցելու: Այս հարցում մենք վճռական ենք»,– նշել է նա:

Kınalıada արտադության չորրոդ կորվետը ստեղծվել է MİLGEM («Ազգային նավ») նախագծի շրջանակում: Ընդհանուր առմամբ, MİLGEM-ն ունենալու է ութ ռազմանավ: Հուլիսի 3-ին Թուրքիայի նախագահի մասնակցությամբ տրվել է հինգերորդ կորվետի շինարարության մեկնարկը:

Էրդողանը հավելել է, որ մինչև 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-րդ տարեդարձը, երկիրը պետք է այլևս չունենա կախվածություն այլ երկրներից պաշտպանական արտադրանքի ներմուծման հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում