Գերմանիայի իշխանությունները հայտարարել են Բավարիայում ՃՏՊ-ի հետեւանքով մարդկանց զոհվելու մասին

Գերմանիայի կառավարությունը ելնում Է այն բանից, որ ավտոբուսի այն ուղեւորները, որոնք անհայտ կորած Էին համարվում Բավարիայում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով, զոհվել են: Հուլիսի 3-ին այս մասին հայտարարել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը:

«Դժբախտաբար, շատ մարդիկ զոհվել են»,- ասել Է նա՝ չճշտելով զոհերի թիվը: Նրա խոսքով՝ կանցլեր Անգելա Մերկելն իրազեկված Է ողբերգության մասին եւ ցավակցություններ Է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին: Ավելի վաղ Բավարիայի ոստիկանությունում հայտնել են 18 կորածների մասին: Այնտեղ հավաստել են նախարարների կաբինետի ներկայացուցչի հայտարարությունը: «Շատ ուղեւորներ զոհվել են»,- հայտնել Է Վերին Ֆրանկոնիայի (Բավարիայի Ֆեդերալ Երկրամաս) ոստիկանության վարչությունը: Գերատեսչությունն ստույգ տվյալներ նույնպես առայժմ չի հայտնում:

Ընդամենը տուրիստական ավտոբուսում, որը Սաքսոնիայի Ֆեդերալ Երկրամասից մեկնում Էր Բավարիայի Նյուռնբերգ, գտնվել են 46 ուղեւոր եւ երկու վարորդ: Իրավապահների տվյալներով՝ 30 մարդու հաջողվել Է փրկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում