Կատարի արտգործնախարարը ժամանել է Քուվեյթ՝ փոխանցելու իրենց պատասխանը ներկայացված վերջնագրին

Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուրահման ալ Թանին ժամանել է Քուվեյթ, որպեսզի փոխանցի արաբական երկրների ներկայացրած պահանջներին իրենց պատասխանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն:

Կատարի հետ հարաբերությունները խզած չորս երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսն ավելի վաղ համաձայնել էին երկարացնել Դոհային տված վերջնաժամկետը 48 ժամով: Նրանց ներկայացրած վերջնագիրը պարունակում է 13 պահանջ, որոնցում ներառված են՝ դիվանագիտական ու ռազմական հարաբերությունների մակարդակի իջեցում Իրանի հետ, թուրքական ռազմական բազայի փակում, ահաբեկչական խմբավորումներին տրամադրվող ֆինանսավորման դադարեցում, արաբական երկրների ներքին գործերին միջամտելուց հրաժարում, ինչպես նաև ողջ Al-Jazeera արբանյակային ողջ հեռուստացանցի փակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում