Իրանը եւ միջազգային կոնսորցիումը կնքել են Հարվային Փարս հանքավայրի շահագործման պարտավորագիր

Նավթագազային ընկերությունների կոնսորցիումը, որտեղ Ֆրանսիայի Total-ին է պատկանում 50,1 տոկոսը, Չինաստանի CNPC-ին՝ 30 տոկոսը եւ Իրանի Petropars-ին՝ 19,9 տոկոսը, եւ Իրանը կնքել են Հարավային Փարս գազի՝ աշխարհում խոշորագույն հանքավայրի 11-րդ տեղամասի շահագործման պարտավորագիր: Փաստաթղթերի ստորագրման արարողության հեռարձակումն ուղիղ եթերում վարել է IRINN նորությունների հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 11-րդ տեղամասի շահագործման համար ներդրումների գումարը կկազմի 4,8 միլիարդ դոլար:

IRNA գործակալության տվյալներով՝ Հարավային Փարսի 11-րդ տեղամասում պլանավորվում Է օրական 50,9 միլիոն խորանարդ մետր գազի արդյունահանում, արդյունաբերական շահագործման սկիզբը նախատեսված Է 2020 թվականին: Հարավային Փարսը գազի՝ աշխարհում խոշորագույն հանքավայրն է: Դրա պաշարները գնահատվում են 13,8 տրիլիոն խորանարդ մետր: Իրանն անցյալ տարվա վերջից կատարում է այդ հանքավայրի փուլ առ փուլ յուրացում՝ դրա ամբողջ տարածությունը բաժանելով 28 տեղամասերի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում