Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են անգամ աղոթելու համար

Ադրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:

Հաջըհասանլիի փաստաբան Նեմաթ Կարիմլիի հաղորդմամբ` իր պաշտպայալը ձերբակալվել է Մասալլըի մզկիթում քարոզ իրականացնելու պատճառով:

«Քարոզը չի պարունակել հակաօրինական կամ քաղաքական բնույթ ունեցող ոչ մի տարր, սակայն քարոզից անմիջապես հետո նրան ձերբակալել են»,- ասել է Հաջըհասանլիի փաստաբանը:

Հաջըհասանլիին առաջադրվել է անօրինական կրոնական քարոզչություն իրականացնելու մեղադրանք և նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում