«Հրապարակ». Հիվանդության հիմքով բանակից ազատվել չկարողացողները կրթության անվան տակ թռել են արտերկիր

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից:

Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած և այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները:

«Իսկ այդտեղ շատ հետաքրքիր անուններ կան, հիվանդության կամ այլ հիմքով բանակից ազատվել չկարողացողները կրթության անվան տակ թռել են արտերկիր, ընդ որում՝ այդպես են վարվել և վարվում բազմաթիվ անձինք՝ սկսած ԿԳՆ պաշտոնյաներից, վերջացրած ամենատարբեր մեծ ու միջին չինովնիկներով»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում