«Փաստ». ՀԱԿ վարչության անդամը կարծում է, որ կուսակցության լռելը սխալ է

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Փաստ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայ ազգային Կոնգրես կուսակցության լռելը սխալ է համարում։

«Այո՛, լռելը սխալ է, անկախ նրանից թե տարաձայնություններ ունե՞ս, թե՞ չունես։ Ամեն տեսակ չարիքներ երկրում արմատավորվում ու առաջ են գալիս անտարբերությունից։ Մենք պիտի խոսենք, ասենք, քննարկենք, թեկուզ և շատերի կողմից չընդունվի, պիտի բարձրաձայնել»։

Վերջինս նշել է, որ դեռ վարչության նիստ չի եղել, այն պիտի լինի մոտ օրերս։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում․

Հետևեք մեզ նաև Telegram-ում