«Հայկական Ժամանակ». Գյումրու բանկոմատների մոտ երեկ մարդկային կուտակումներ էին

Գյումրու բանկոմատների մոտ երեկ մարդկային կուտակումներ էին: Թոշակառուները վաղ առավոտից սպասում էին իրենց թոշակներին, սակայն այն չկար ու չկար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ հուլիս ամսվա կենսաթոշակների բաշխումը սկսվելու է ընթացիկ ամսվա 4-ից՝ այսօրվանից:

Կենսաթոշակները թոշակառուների հաշվեհամարներին սովորաբար լինում էին յուրաքանչյուր ամսվա 2-ին կամ 3-ին, հավանաբար հուլիսի 1-ին և 2-ին ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ այն այս ամիս փոխանցվել է 4-ից: Սակայն գյումրեցիները համառորեն սպասում էին բանկոմատների հարակից վայրերում:

Վերջիններս «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էին, որ իրենց միակ եկամուտի աղբյուրը ծերության թոշակն է, որի մեկ օր ուշացումը մեծ խնդիրներ է առաջացնում իրենց համար: Գյումրու անկախության հրապարակում, Ռիժկովի ճեմափողոցում թոշակառուները գրավել էին բանկոմատները, նրանք նույնիսկ վիճաբանությունների մեջ էին մտել այն քաղաքացիների հետ, ովքեր բանկոմատից փորձում էին գումար հանել: Թոշակառուներին թվում էր, թե նրանք թոշակ են ստանում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում