«Ժողովուրդ». Արմավիրի մարզպետը փոխհատուցում է խոստացել կարկուտից տուժած գյուղացիներին

Արմավիրի մարզում հունիսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնել է, որ պարտադիր կլինի ջրի և հողի փոխհատուցումը։

«Այժմ հավաքում ենք տվյալները՝ վարկերի հետ կապված, որ տեսնենք՝ ինչ կարգով կատարենք, նաև սոցապնախարարության կողմից 31 մլն-ից մի քիչ ավելի աշխատանքի դիմաց վարձատրության ծրագիր է լինելու։ Այդ տարածքի սոցիալական խմբերի համապատասխան գումարներ կտրվեն՝ հողատարածքների վրա աշխատանքներ տանելու»,- նշել է մարզպետը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում