Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մասնակցել է քեմալականների «արդարության երթ»-ին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Քրդամետ կուսակցությունից երթի 19-րդ օրը քեմալականներին միացել են համանախագահ Սերփիլ Քեմալբայը, պատգամավորներ Ջելալ Դողանը, Էրոլ Դորան, Միթհաթ Սանջարը, քաղաքական գործիչ Ամհեթ Թուրքը և այլոք:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ահմեթ Թուրքը երթի ժամանակ հայտարարություն է արել՝ նշելով. «Քանի դեռ ամենաշատն անարդարության ենթարկված քրդերի համար ժողովրդավարական պայմաններ չեն ապահովվել, արդարության մեր փնտրտուքը թերի կլինի: Եկել ենք աջակցելու «արդարության երթ»-ին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում