Կոալիցիայի օդուժն ԱՄՆ-ի գլխավորությամբ հարված Է հասցրել սիրիական գյուղին

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Քիշքիշ Զեյանաթ գյուղին, զոհվել են ինը խաղաղ բնակիչներ, հաղորդել Է Սիրիայի ՍԱՆԱ ազգային գործակալությունը: «Այսպես կոչված կոալիցիայի ինքնաթիռներն ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով հարված են հասցրել Քիշքիշ Զեյանաթ գյուղին՝ Շադադի քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կոալիցիայի օդուժին մշտապես մեղադրում են խաղաղ բնակիչներին հարվածներ հասցնելու մեջ: Այսպես, գործակալության տվյալներով՝ անցյալ շաբաթ կոալիցիայի ինքնաթիռները երեք ավիահարված են հասցրել Ալ Մայադին քաղաքին եւ Աթ Դեբլյան գյուղին, ինչի հետեւանքով զոհվել Է 90 խաղաղ բնակիչ, ներառյալ կանայք եւ երեխաներ:

Նաեւ գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներ, հաղորդել Է, որ կոալիցիան հունիսի 9-ին Ռաքայի արվարձանում կիրառել Է սպիտակ ֆոսֆորով արկեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիայով: Այդ ժամանակ զոհ Է դարձել 17 խաղաղ բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում