«Հրապարակ». Առաջիկայում մի շարք դեսպաններ կփոխվեն

«ԱԳՆ ապաշնորհությունից և ոչ նախաձեռնողական արտա­քին քաղաքականությունից դժգոհ է ոչ միայն ամբողջ հանրությունը, այլ նաև իշխանությունները: Հա­վանաբար, հենց այս պատճառով էլ մոտ ապագայում դեսպանների մեծ փոփոխու­թյուններ են սկսվելու, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ: Մասնավորապես, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների, ՆԱՏՕ-ում, Վրաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Չեխիայում և Կանադայում կնշանակվեն դեսպաններ, ովքեր նախարարության հետ որևէ աղերս չունեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում