«Հրապարակ». ՀՀԿ-ականի կարգավիճակում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իրեն շատ լավ է զգում

«Պարզվում է՝ ՀՀԿ-ականի կարգավիճակում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իրեն շատ լավ է զգում: Երբ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե հանրապետականի կարգավիճակն ինչ է փոխել իր կյանքում, մանավանդ բոլորը հիշում են, որ նախարար նշանակվելու առաջին օրերին անկուսակցական Ամիրյանը բարձրաձայնում էր ՀՀԿ-ական դառնալու ցանկության բացակայության մասին, նա ասել է. «Շատ լավ եմ ինձ զգում՝ ստեղծագործական վերելքի մեջ»: Ապա մանրամասնել է. «Ես կիսել եմ պատասխանատվությունն իմ թիմակից ընկերների հետ և կարծում եմ, որ դա ճիշտ է, և պետք է վերցնեի քաղաքական պատասխանատվություն»: Իսկ ինչ է փոխել կուսակցականի կարգավիճակը նախարարի կյանքում: «Փոխվել է, քաղաքական պատասխանատվություն է եկել իմ կյանք, իմ իրականություն»: Չի՞ կարծում, որ վարկաբեկվել է: «Կարծում եմ՝ ոչ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում