ԼՂՀ-ն հերքել է ՊԲ զինծառայողների վիրավորվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեղեկությունը ՊԲ զինծառայողների վիրավորվելու վերաբերյալ:

ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում:

Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում