Արցախի նախագահը օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքները։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում