Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել. նրանք հարձակում էին ծրագրել «արդարության երթ»-ի վրա

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 անդամի, ովքեր հարձակում են ծրագրել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են Քոջաելիում, չորսը՝ Կայսերիում:

Կայսերիի նահանգապետ Սուլեյման Քամչըն նշել է, որ մեծ սադրանք է կանխվել: Նա հայտնել է, որ ԻՊ ահաբեկիչները միկրոավտոբուսի վրա կախելու էին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դրոշներն ու դրանով հարձակվելու էին երթի մասնակիցների վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում