«Ինտերպոլ»-ը փակել է իր տվյալների բազան Թուրքիայի համար

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ «Ինտերպոլ»-ը փակել է իր տվյալների բազան Թուրքիայի համար այն բանից հետո, ինչ պաշտոնական Անկարան փորձել է այնտեղ մուտքագրել միանգամից 60 հազար մարդու անուն, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու ու երկրում ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Karar պարբերականը:

Չնայած թուրքական կողմն արդեն շուրջ մեկ տարի է տարբեր նախաձեռնությունների է դիմում, որպեսզի «Ինտերպոլ»-ը փոխի իր որոշումը, այդուհանդերձ, այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Թուրքական կողմի ներկայացրած 60 հազար անձինք կարողանում ենք ազատորեն տեղաշարժվել Միացյալ Նահանգներում ու եվրոպական երկրներում: Առանց «Ինտերպոլ»-ի միջամտության՝ այդ անձինք կարող են ազատորեն օգտագործել իրենց անձնագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում