«Հրապարակ». Ավշարի Գրիգորյանները մարզը հա­վաքել են բռի մեջ

«Արարատի մարզում Ավշարի Գրիգորյանները մարզը հա­վաքել են բռի մեջ: Նոր Խարբերդ համայնքի ղեկավար ԲՀԿ-ական Կամո Կակոյանի շրջապատից տեղեկացանք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանն օրերս զգուշացրել է համայնքապետին՝ շատ չընդլայնել բիզնեսը, քանի որ մարզում որոշում կայացնողն իրենք են, ոչ թե ԲՀԿ-ականները: Իսկ Կակոյանն իրեն պատկա­նող սգո սրահը որոշել է ռեստորան դարձնել, ակտիվ շինարարական աշխատանքներ են ըն­թանում այդ տարածքում: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ այդ վայրում խաղատուն էր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում