«Հրապարակ». ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատ­րաստվում է արտագաղթել ԱՄՆ

«Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախա­գահ Գուրգեն Արսենյանը պատ­րաստվում է արտագաղթել ԱՄՆ: Խորհրդարանական ընտրություն­ներին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ: Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան, խուլիգանության մեջ մեղադրվող նրա որ­դին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառե­ցին: Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները: Որտեղ է այժմ Արսենյանը և ինչով է զբաղվում, հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից: Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում