«Հայկական Ժամանակ». Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվածը մտահոգված է իր անվտանգությամբ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար: Հենց այդ պատճառով էլ նա կալանավորվելուց հետո հացադուլ է հայտարարել ու պահանջել իրեն կարանտինից հետո տեղափոխել մենախուց:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արմինե Ֆանյանը. «Ես պահանջել եմ, որպեսզի նա դադարեցնի հացադուլը, քանի որ այդպես հարց չի լուծվում: Հացադուլը տևել է մի քանի օր: Հիմա մենախցում է, բայց չգիտենք, թե դա որքան կտևի»,- ասել է Ֆանյանը՝ հավելելով, որ Արկադի Քոչինյանը չի ցանկանում պահվել այլ անձանց հետ նույն խցում, քանի որ կարծում է, որ կարող են ճնշումներ գործադրել իր վրա:

Մանրամասները՝ թերթի այօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում