«Հրապարակ». Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կմեկնի Արցախ

Հուլիսի 11-ին Հայաստանից խորհրդարանական մեծ պատվիրակություն կմեկնի Արցախ, կազմում կընդգրկվեն ԱԺ մշտական հանձնաժողովների բոլոր նախագահները, խմբակցության ղեկավարները և մի խումբ պատգամավորներ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Նպատակն Արցախի խորհրդարանի հետ աշխատանքների, համագործակցության ներդաշնակեցումն է, ինչպես նաև՝ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքի հետ կապված հարցեր։

Մասնավորապես, միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի վերաբերյալ հարցերի բարձրաձայնման վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցում և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում