ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 6-ին մեկնարկեց Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացրեց դատավոր Արտյուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդությանը դեմ հանդես եկավ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում