Հայաստանը սահմանեց ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը

ՀՀ կառավարությունը սահմանեց ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել օբյեկտների կարգավիճակը, անվտանգությունը և մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները բնութագրող հիմնական ցուցանիշները: «Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ տարածքում առկա ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման մեթոդական հիմքերը և ստեղծել դրանց վերաբերյալ համապարփակ տեղեկատվական բազա, ինչը հիմք կհանդիսանա հետագա բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակման համար», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ տարածքում առկա են ընդերքօգտագործման թափոնների մի շարք փակված օբյեկտներ, սակայն ՀՀ պետական կառավարման լիազոր մարմինները չեն տիրապետում այդ օբյեկտների կարգավիճակի, դրանցում կուտակված ընդերքօգտագործման թափոնների քանակի և ագրեգատային վիճակի, դրանց շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում