Թուրքիայի և Հունաստանի վարչապետները քննարկել են կիպրական հարցը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են կիպրական հարցը: Յըլդըրըմն ու Ցիպրասը շեշտել են կիպրական կղզում մնայուն խաղաղության և խնդրի համընդգրկուն լուծման կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում