Թուրքիայում մի խումբ իրավապաշտպաններ են ձերբակալվել

Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին:

Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք:

Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որը խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստներին անհիմն պատճառներով ձերբակալելու առնչությամբ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում