ԵԽ-ն Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները

Եվրախորհրդարանը հուլիս 6-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձեւ Թուրքիայի վերաբերյալ, որը Եվրամիության երկրներին եւ Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին երկրի միանալու շուրջ, եթե Թուրքիայի իշխանությունները պատշաճ փոփոխություններ չմտցնեն սահմանադրական բարեփոխման մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քվեարկությունը հեռարձակել է Եվրահանձնաժողովի տեսածառայությունը: Բանաձեւի օգտին, որը հանձնարարական բնույթ Է կրում, քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 64-ը:

«(Եվրախորհրդարանը) հանձնաժողովին եւ անդամ պետություններին կոչ է անում բանակցությունների շրջանակներին համապատասխան առանց հապաղելու դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխման փաթեթն իրագործվի առանց փոփոխությունների, ընդգծում է, որ, նկատի առնելով Վենետիկի սահմանադրական բարեփոխման հանձնաժողովի դիտողությունները, որ Սահմանադրության՝ առաջադրված ուղղումները չեն համապատասխանում իշխանությունների բաժանման հիմնարար սկզբունքներին, չեն ապահովում բավականաչափ կասեցումներ եւ հակակշիռներ, ինչպես նաեւ չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին»,- ասված է բանաձեւում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում