Հյուսիսային Կորեայի վարքագիծը շատ վտանգավոր է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անգամ իր զայրույթն է արտահայտել Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված վերջին հրթիռի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը՝ մեջբերելով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփի խոսքերը:

«Ես չգիտեմ, թե սա որքան ժամանակ կշարունակվի, սակայն Հյուսիսային Կորեան շարունակում է անհանգստացնել, և նրա պահվածքն ամոթալի ու վտանգավոր է»,- նշել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում