ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ Է անում դադարեցնելու «թշնամական վարչակարգերի աջակցությունը»
06/07/2017 17:47
Նմանատիպ
Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն Է վարում համաշխարհային ասպարեզում եւ աջակցում Է թշնամական վարչակարգերին: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ Է առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնելու իր ապակայունացնող գործուենությունն Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում, ներառյալ Սիրիան եւ Իրանը, եւ դրա փոխարեն միանալու պատասխանատու ազգերի հանրկացությանն ընդհանուր թշնամիների դեմ մեր պայքարում եւ ի պաշտպանություն բուն քաղաքակրթության»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Նա այցով գտնվում Է Լեհաստանում Գերմանիայի Համբուրգում Քսանի խմբի գագագաթնաժողովին (հուլիսի 7 – 8-ը) Եվրոպա կատարած ուեւորության շրջանակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում