Բակո Սահակյանն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է Արցախում ծրագրերի իրականացումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը` կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ, եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարին հայրենանվեր աշխատանքի համար՝ նշելով, որ այս կառույցը մշտապես սատարել է Արցախին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում