«Իրավունք». Պատգամավորները սկսել են գիտակցել, որ ԱԺ վարչությունները լավ չեն աշխատում

«Իրավունք»-ը, , հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ պատգամավորները երկար ժամանակ է դժգոհում են ԱԺ վարչությունների աշխատանքից:

«Դժգոհության պատճառն այն է, որ գրավոր հարցումներին, անհրաժեշտ տեղեկատվությանը լիարժեք չեն պատասխանում: Դժգոհությունն այնքան մեծ է, կես կատակ-կես լուրջ վրդովված ասում են, որ՝ այդ վարչություններն էլ պետք է փակել, քանի որ աշխատակիցների մեծ մասը համապատասխան գիտելիքներ չունի: Իսկ թե ինչու հրապարակային հարց չեն բարձրացնում, պատասխանը տիպիկ հայկական է՝ հացին վայիս ու վատամարդ չեն ուզում լինել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում