«Փաստ». ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմերը կհանվեն «Ոսկե Ծիրանի» ծրագրից

«Փաստ»-ը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե Ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կայանի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորները Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ՝ «Լսիր ինձ», որի ռեժիսորն է Գագիկ Զարարէն։ Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են։

Նախնական տեղեկատվության համաձայն՝ երկու ֆիլմերն էլ պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնի շենքում։ Այս տեղեկությունը բուռն արձագանքի արժանացավ համացանցում։ Կրկին հիշատակվեց փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու հերթական փորձի, այլ սեռական կողմնորոշման բացահայտ քարոզի և այլ թեմաների մասին, ինչն էլ հունից հանել էր մարդկանց ու անհանգստության մեծ ալիք առաջացրել»։

«Փաստ»-ը փորձել է պարզաբանում ստանալ «Ոսկե Ծիրանի» գրասենյակից ու այնտեղից թերթին հայտնել են, որ ֆիլմերը հանվել են փառատոնում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից, որի մասին պաշտոնական հաղորդագրություն գրասենյակը կտարածի այսօր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում