«Առավոտ». Հայաստանի թատերական գործիչների միության դիմացի մայթով անցնել հնարավոր չէ

«Առավոտ»-ում կարդում ենք, «Մայթերը մաքրող տեխնիկա Երևանն էլ ունի, սակայն հազվադեպ կարելի է տեսնել դրանք օգտագործելիս: Թե երբ, ում բակերի մաքրության համար են այդ տեխնիկաները ծառայում՝ դժվար է ասել, բայց մայրաքաղաքի փողոցներում ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ տեխնիկայի միջամտությունն անխուսափելի է: Հայաստանի թատերական գործիչների միության դիմացի մայթով անցնել հնարավոր չէ, քայլելիս քաղաքացիները քթները բռնած են անցնում, կոշիկները սոսնձի պես գետնին են կպչում:

Թթի սեզոնը վաղուց վերջացել է, բայց այս մրգի թողած հետևանքները մնացել են՝ որքան էլ որ այս ընթացքում անձրևներ են եղել: Մաշտոցի պողոտայի մայթի այդքան հատվածը ոտքերի տակ ճզմված թթից, կեղտ ու փոշուց սևացել է, միջատների ու որդերի մասին էլ չասած: 21-րդ դարում կենտրոնական այս փողոցի մայթի մաքրությունը միայն ավելի է սահմանափակվում, մինչդեռ այն նյութերի միջոցով լվացման կարիք ունի: Ջրցան մեքենաներն էլ կարող են այսպիսի հատվածներում կիրառվել, պարզապես դրանք մեր երկրում այլ նպատակներով են օգտագործվում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում