«Հայկական ժամանակ». Ադրբեջանում արգելափակվել են Հանրային ռադիոյի armradio.am և razm.info կայքերը

Ադրբեջանում արգելափակվել են Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am և razm.info կայքերը։ Դա պայմանավորված է հուլիսի 4-ին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ տարածված տեղեկատվությամբ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Հարևան երկրի քաղաքները ակտիվորեն օգտվում են Հայաստանի հանրային ռադիոյի կայէջի հատկապես ադրբեջաներեն տարբերակից։ Այս մասին հայտնում է armradio.am կայքը։

«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետև Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN-սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար և ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն և սահմաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում